06-06-2024
Չորրորդ Պատվիրան: Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Դ (չորրորդ) Պատվիրանի մասին է․
Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:
Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։ Այս տեսանյութում ուսումնասիրում ենք Չորրոդ Պատվիրանի իմաստը: Ի՞նչ է նշանակում այս պատվիրանն այսօր: Ի թիվս այլոց, կքննարկվեն հետևյալ թեմաները.
- Ի՞նչ է նշանակում Տիրոջ օրը սուրբ պահել:
- Ինչպե՞ս կարող ենք կիրակի օրը դարձնել հանգստի և աղոթքի օր:
- Ինչպե՞ս կարող ենք կիրակի օրը իմաստավորել 21-րդ դարում:
Այս տեսանյութը հարմար արիթ է մտածելու այն մասին, թե ինչի համար է անհրաժեշտ հանգիստը և ինչպես կարող է հանգիստը օգրակար լինել մեզ համար:
Հրավիրում ենք ինչպես նրանց, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, այնպես էլ փնտրողներին, ովքեր ցանկանում են ավելին իմանալ հավատքի մասին, դիտել այս զրույցը:
#հավատք #տասըպատվիրանները #հանգիստ #christianity #iisus #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian @Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության