Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Գ (երրորդ) Պատվիրանի մասին է․
Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում (Ելք 20,7):
Այս տեսանյութում զրուծում ենք այս պատվիրանի խորը իմաստի մասին: Ի՞նչ է նշանակում առօրյա կյանքում այս Երրորդ Պատվիրանը: Ի թիվս այլոց, անդրադառնում են հետևյալ թեմաներին.
- Ի՞նչ է նշանակում «Աստծո անունը իզուր արտասանել»։
- Չարաշահման ի՞նչ տարբեր ձևեր կան:
- Ինչպե՞ս կարող ենք հարգանքով և ակնածանքով օգտագործել Աստծո անունը։
- Ի՞նչ դեր է խաղում երրորդ պատվիրանը Աստծո հետ մեր հարաբերություններում:
Այս տեսանյութը ուղղված է ինչպես հայ առաքելական քրիստոնյաներին, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հավատքի հիմքերը, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Երրորդ Պատվիրանի իմաստի մասին: Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։
#տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #ծնող #christianity #ծնողներ #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian @Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության